ԱՄՆ–ն Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի 10 ռազմական թիրախների է հարվածել

https://arm.sputniknews.ru/20260628/amnn-hvormuzi-neghuci-shrjanum-irani-10-razmakan-tirakhneri-e-harvatsel-103934823.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103251462_84:0:1417:1000_1920x0_80_0_0_136ebde3cf93ef188149ded3b3864a75.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ CENTCOM-ում հայտարարել էին, որ իրանական անօդաչու թռչող սարքն իբր Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում Իրանի 10 ռազմական թիրախների ուղղությամբ:

«ԱՄՆ ՌԾՈւ-ն և ԱՄՆ ՌՕՈւ-ի կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել Իրանի 10 ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի մի քանի վայրերում և դրա շրջակայքում՝ ի պատասխան իրանական՝ ԱԹՍ-ների կիրառմամբ Kiku-ի (տանկեր՝ խմբ․) ուղղությամբ հարձակման», – ասվում է X սոցցանցում հրամանատարության հաղորդագրության մեջ։

CENTCOM-ում ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 27–ին իրանական անօդաչուն Հորմուզի նեղուցում իբր հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:

Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment