Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) սպառնացել է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդայի նավահանգստին և թագավորության այլ նավահանգիստներին, եթե հարված հասցվի Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նավահանգստին։
Հուսիների դեմ գործող արաբական կոալիցիան ավելի վաղ նախազգուշացրել էր Հոդեյդայի նավահանգստից տարհանվելու անհրաժեշտության մասին։
«Ջիդդայի նավահանգիստը և Կարմիր ծովի ափին գտնվող՝ Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ գտնվող բոլոր նավահանգիստները կդառնան մեր ուժերի թիրախը, եթե հակառակորդն իրականացնի Հոդեյդայի նավահանգստին հարվածելու իր սպառնալիքները»,-ասվում է շարժման հաղորդագրության մեջ։