Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը


Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությանը, նշել՝ այն առաջին քայլն է, որը թույլ կտա տեղահանված բնակչությանը վերադառնալ իրենց տներ:


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ փաստաթղթի կնքումը հարված էր Իրանին, քանի որ ՑԱՀԱԼ-ը կշարունակի մնալ հարավային Լիբանանում, մինչև Իսրայելին սպառնացող վտանգը չվերանա:


Համաձայնագրի կնքումից հետո Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել, սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Նաբաթիայի շրջանին: Տուժածների մասին չի հաղորդվում:


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին միջնորդության համար և շեշտելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինել չի կարող, եթե Լիբանանը կրակի մեջ է: Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-ն 100 միլիոն եվրո է հավաքագրել տեղահանվածների հումանիտար օգնության համար:

Դիտումների քանակ8

Leave a comment