Խամենեիի խորհրդականն ԱՄՆ–ին կոշտ պատասխանով է սպառնացել հուշագիրը խախտելու համար

Բաժանորդագրվել

Գերագույն առաջնորդի խորհրդականը մատնանշել է վերջերս ստորագրված հուշագրի երկու կետերի խախտումը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Փոխադարձ հարվածների ֆոնին Իրանում ԱՄՆ–ին մեղադրել են հուշագրի պայմանները խախտելու մեջ։

«Իրանը կոշտ և վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հուշագրի կետերից յուրաքանչյուրի խախտմանը», – X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը խախտել է նաև Լիբանանում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին կետը:

ԱՄՆ-ն նախօրեին գրոհել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական օբյեկտները։ Ամերիկյան իշխանությունները նշում են, որ դա պատասխան էր իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածին առևտրային նավի վրա: Ի պատասխան ԻՀՊԿ-ն հարվածել է Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Բահրեյնն արդեն դատապարտել է իրանական անօդաչուների հարձակումը՝ հայտարարելով, որ Թեհրանը խախտել է թագավորության ինքնիշխանությունն ու իր միջազգային պարտավորությունները:

Leave a comment