Հայաստանում Չինաստանի դեսպանը խոստացավ ռուսերեն սովորել

https://arm.sputniknews.ru/20261127/hajastanum-chinastani-despany-khvostacav-ruseren-svovvorel-109819077.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109813906_78:0:1037:719_1920x0_80_0_0_d25414d10eb14b284702a08949f1d334.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, դեսպան, լի սինվեյ, սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան

չինաստան, դեսպան, լի սինվեյ, սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Նա հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը խոստացավ ռուսերեն սովորել և ռուս գործընկեր Սերգեյ Կոպիրկինին անվանեց իր եղբայրը։

«Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանա ելույթ ունենալ ռուսերենով։ Այս դահլիճում երևի երկու հոգի չեն հասկանում ռուսերեն՝ ես և իմ գործընկերը։ Եվ որպեսզի ամրապնդենք մեր երկրների` Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը, խոստանում եմ, որ կսկսեմ ռուսերեն սովորել»,- հայտարարեց դեսպանը Երևանում ընթացող «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Չինացի դիվանագետը նշեց, որ պարբերաբար շփվում է Հայաստանում աշխատող տարբեր երկրների գործընկերների հետ, սակայն հենց Ռուսաստանի դեսպանին է համարում իր ամենամտերիմ և հավատարիմ ընկերը։

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունը չի սահմանափակվում ռազմավարական գործընկերության երեք տասնամյակով կամ Խորհրդային Միության հետ ՉԺՀ-ի համագործակցության փորձով։ Երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խոր պատմական արմատներ ունեն։

Նա նաև հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և փոխգործակցության հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։

Leave a comment