Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են քաղաքացիների փոխայցելությունների դյուրացման հարցերը

Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են քաղաքացիների փոխայցելությունների դյուրացման հարցերը

Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային  փոխկապակցվածության ոլորտում բացվող հնարավորությունների բացման պայմաններում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ինչպես նաև քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ քայլերը:

Leave a comment