Այս իշխանությունը պարտված է։ Նա չի կարողացել լուծել իր քաղաքական տերերի կողմից առաջադրված խնդիրը՝ ունենալ սահմանադրական մեծամասնություն և պարտադրել հայ ժողովրդին ալիևյան պահանջները։
Չալաբյանի ձերբակալությունն էլ երկրի և ժողովրդի նկատմամբ իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումն է, որը տեղավորվում է հանրությանն իրենց օրակարգը պարտադրելու տրամաբանության մեջ։