«Մենք դատարանից չենք ակնկալում քաղաքական որոշում, աջակցել որևէ կուսակցության, ակնկալում ենք միայն Սահմանադրության գերակայության վերականգնում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, նախընտրական շրջանում արձանագրված խախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, քրեական հետապնդումները, ընտրական մարմինների անգործությունն ու ԿԸՀ որոշումները, մեկ շղթայի օղակներ են, որոնք ցույց են տալիս, որ պետությունը դարձել է քաղաքական պայքարի մասնակից։
Վարդանյանը նշեց, որ պետական մարմինների սխալների հետևանքով հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից, մինչդեռ դրա պատասխանատվությունը չի կարող դրվել ընտրողների վրա։ Նա ընդգծեց, որ դատարանի որոշումը կարևոր է ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլև Հայաստանի ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության պահպանման տեսանկյունից՝ կոչ անելով պաշտպանել ընտրողի ձայնն ու ժողովրդի կամքը։
Մանրամասն՝ տեսանյութում։