Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.06.2026 | 13:14

Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը։ Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը քննվող հարցի շուրջ։

Ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ողջ ընթացքում արձանագրված ընթացակարգային հարցերը չեն կարող որակվել որպես այնպիսի խախտումներ, որոնք ունակ կլինեին փոխելու ընտրողների կամքի արտահայտման վերջնական պատկերը՝ այս մասին հայտարարեց ԿԸՀ ներկայացուցիչը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանում միավորված ընթացակարգով քննվում են 7 քաղաքական ուժերի դիմումներ, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու միջնորդությունները, այդ թվում՝ ընտրական ծրարների թափանցիկության և քվեարկության ընթացքում տեղ գտած ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment