«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.06.2026 | 23:08

Սահմանադրական դատարանում «Նոր Ուժ» կուսակցության ներկայացուցիչը ներկայացրեց ուժի՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումը։

Ներկայացուցչի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել 17,097 քվեաթերթիկ, ինչը նշանակում է, որ նույն քանակի քաղաքացիների ընտրական կամքը չի ծառայել իր նպատակին։

«Մենք չենք բացառում, որ որոշ ընտրողներ միտումնավոր են իրենց քվեաթերթիկները անվավեր դարձրել, սակայն ակնհայտ է, որ խոսքը չէր կարող գնալ ավելի քան 17,000 ընտրողի մասին։ Այս քանակը արդեն իսկ հուշում է, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Համեմատության համար նշենք, որ թե՛ 2018, թե՛ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5,000-ի սահմանը»,- ասաց նա։

Դիմումը ներկայացնելուց հետո կուսակցության ներկայացուցիչը հայտնեց, որ «Նոր Ուժի» դիրքորոշումն է՝ այս բողոքով և դրանում ներկայացված դիրքորոշումներով ավարտել ՍԴ-ում գործին մասնակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment