Պարգևատրվել են Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրները
Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք մշտապես կանգնած ենք մեր մարզիկների կողքին՝ աջակցելով նրանց նոր հաղթանակների և բարձր արդյունքների ճանապարհին։ Պարգևատրել եմ 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մեր մարզիկներին և հավաքականի մարզիչներին»,- գրել է քաղաքապետը։