https://arm.sputniknews.ru/20260626/atshel-e-kakhvatsutjunneri-kentrvonum-hashvarvats-tmramijvoc-gvortsatsvogh-kananc-tivy-vardazarjan-103874678.html
Աճել է կախվածությունների կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը. Վարդազարյան
Աճել է կախվածությունների կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը. Վարդազարյան
Sputnik Արմենիա
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմող անձանց շրջանում աճել են սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T12:13+0400
2026-06-26T12:13+0400
2026-06-26T12:14+0400
թմրանյութ
թմրամիջոցներ
կին
կախվածությունների բուժման ազգային կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427771_0:160:3072:1888_1920x0_80_0_0_936adffef8834f8e9e8a718a35f7c419.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը վերջին 5 տարում աճել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը։Նշենք, որ հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։Շեշտեց` իրենց դիմող անձանց շրջանում աճել են նաև սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։ Այդ անձանց մոտ 60-70%–ը հենց դրանց հետ կապված խնդիրներ են ունենում, մասնավորապես խոսքը մեթամֆետամինի, ամֆետամինի, ալֆա PVP տեսակի թմրամիջոցների մասին է։Վարդազարյանը շեշտեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար կենտրոնում բուժումն անվճար է ու մարտի 1-ից անվճար է նաև մեթադոնային փոխարինող բուժումը։Ընդհանուր առմամբ այս պահին մեթադոնային փոխարինող բուժում ստացող 630 պացիենտ կա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427771_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b5d6c33df01b2a06dd0279db2ba5b815.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, թմրամիջոցներ, կին, կախվածությունների բուժման ազգային կենտրոն
թմրանյութ, թմրամիջոցներ, կին, կախվածությունների բուժման ազգային կենտրոն
12:13 26.06.2026 (Թարմացված է: 12:14 26.06.2026)
Բաժանորդագրվել
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմող անձանց շրջանում աճել են սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը վերջին 5 տարում աճել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը։
Նշենք, որ հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։
«Վերջին 5 տարում թմրամիջոց գործածող և մեր կենտրոնում հաշվառված անձանց թիվն աճել է 6.3%–ով։ Կանանց թիվն աճել է մոտ 8%–ով։ Անչափահասներ նույնպես ունենում ենք հաշվառված, սակայն նրանց թիվը չի աճում։ Ամեն տարի ունենում ենք 6-9 մինչև 18 տարեկան անձ։ Սա մեր հասարակության համար լուրջ մարտահրավեր է։ Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժում մեզ մոտ 5 տարվա ընթացքում ստացել է 1000-ից ավելի քաղաքացի»,– ասաց Վարդազարյանը։
Շեշտեց` իրենց դիմող անձանց շրջանում աճել են նաև սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։ Այդ անձանց մոտ 60-70%–ը հենց դրանց հետ կապված խնդիրներ են ունենում, մասնավորապես խոսքը մեթամֆետամինի, ամֆետամինի, ալֆա PVP տեսակի թմրամիջոցների մասին է։
Վարդազարյանը շեշտեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար կենտրոնում բուժումն անվճար է ու մարտի 1-ից անվճար է նաև մեթադոնային փոխարինող բուժումը։
Ընդհանուր առմամբ այս պահին մեթադոնային փոխարինող բուժում ստացող 630 պացիենտ կա։