ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ․ Արամ Վարդևանյան

https://arm.sputniknews.ru/20261005/hh-nertapancats-adrbejanci-zintsarajvoghin-karvogh-e-cmah-azatazrkum-sparnal-aram-vardevanjan-107696137.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107695104_286:0:1726:1080_1920x0_80_0_0_5c0e066817b95676cd57625926b3093b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անի ավետիսյան, շաքի, ադրբեջանցի, կրակոց, վիրահատություն, видео

անի ավետիսյան, շաքի, ադրբեջանցի, կրակոց, վիրահատություն, видео

Բաժանորդագրվել

Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու մինչ այս պահը չի հայտարարվել նախաքննության ավարտ, և գործը դատարան չի ուղարկվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ներթափանցած և 39-ամյա կնոջը մարմնական ծանր վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում կարող է սպառնալ երկարատև, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Մասնագիտությամբ իրավաբան ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Շաքի ներթափանցած Նասիմ Մուսաևի արարքը կարող է որակվել որպես մի խումբ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգություն, ընդհուպ՝ մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձ։ Միաժամանակ նա դժվարանում է կանխատեսել, թե իրավական ինչպիսի գնահատական կտրվի ադրբեջանցի զինծառայողի արարքին։

«Կարծես՝ անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանք, որովհետև նշված ադրբեջանցու ազգային պատկանելիությունը, կարծում եմ, տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է»,- նշեց Վարդևանյանը։

Նրա դիտարկմամբ՝ կարծես թե սկզբում փորձ էր արվում հանրությունից թաքցնել կնոջ ստացած վնասվածքի ծանրությունը։

Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչու մինչ այս պահը չի հայտարարվել նախաքննության ավարտ, և գործը դատարան չի ուղարկվել։ Նրա կարծիքով՝ կարող է նաև դռնբաց դատավարության տարբերակն ընտրվել, թեպետ չի բացառում դռնփակ նիստերը՝ գործի շահերից ելնելով։ Վարդևանյանի համար հստակ է մի բան՝ մեղադրանքի տեսանկյունից գնահատականը պետք է առավելագույն խիստ լինի։

Leave a comment