Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 2–6) լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 2–6) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես.
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդ։
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի 2026 թվականի հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ:
Հայաստանի երկու շախմատիստ և երեք շախմատիստուհի ընդգրկվել են ՖԻԴԵ-ի փետրվարյան վարկանիշային աղյուսակների տարբեր կատեգորիաների լավագույն հարյուրյակում (Top-100)։
Աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է որպես Շեր, արժանացել է Գրեմմի պատվավոր՝ «Կյանքի ընթացքում ունեցած մեծագույն ավանդի համար» (Lifetime Achievement Award) մրցանակին։