Երկրի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամակցությունը կասեցնելու կամ կազմակերպությունից հեռացնելու հարցը որոշում է Հավաքական անվտանգության խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա նաև նշել է, որ «հայկական կողմն արդեն երկու տարի է, ինչ չի վճարում 10 տոկոս մասնաբաժինը, որը պետք է վճարեր»։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու պատճառով կազմակերպությունը կքննարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ ձեռնարկվող գործողությունները։