Մեկնարկել են ձմեռային Օլիմպիական խաղերը

Իտալիայում փետրվարի 6-ի երեկոյան տրվեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը բարձր պահեցին գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:

Այս անգամ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։

Ստորև ներկայացնում ենք մեր օլիմպիականների մեկնարկների ամբողջական ժամանակացույցը:

Դահուկավազք

  • Փետրվարի 7՝ 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)
  • Փետրվարի 8՝ 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)
  • Փետրվարի 12՝ 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)
  • Փետրվարի 13՝ 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)

Լեռնադահուկային սպորտ

  • Փետրվարի 14՝ 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)
  • Փետրվարի 16՝ 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)

Գեղասահք

  • Փետրվարի 15՝ 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)
  • Փետրվարի 16՝ 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)

Ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

The post Մեկնարկել են ձմեռային Օլիմպիական խաղերը appeared first on CIVILNET.

Leave a comment