Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.06.2026 | 14:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվող այցի օրակարգային հիմնական հարցերը՝ շեշտադրելով տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային կապուղիների զարգացումը։

Ըստ վարչապետի՝ այցի առանցքային թեմաներից մեկը լինելու է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի՝ դեպի ԵՄ շուկա մուտքի դյուրացումը։

Փաշինյանը նշել է, որ արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել կատարած վերջին այցից հետո առկա է հավանականություն, որ Հայաստանն այս հարցում կստանա «բացառիկ հնարավորություններ»։

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ նախագիծը կհաջողվի վերջնական տեսքի բերել հենց ֆոն դեր Լայենի երևանյան այցի ընթացքում։

Մանրամսները՝ տեսանյութում։

Leave a comment