Հայաստանը կարող է բացառիկ հնարավորություններ ստանալ ԵՄ շուկայում․ Փաշինյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայաստանյան այցի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՝ գյուղատնտեսական մթերքի մուտքը ԵՄ շուկա


ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվող այցի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերքի մուտքը Եվրոպական միության շուկա հեշտացնելու հնարավորությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա»,- նշեց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա հույս հայտնեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի` Երևան այցի ընթացքում կողմերը կհասցնեն այդ նախագիծն ավարտին հասցնել։


 

Leave a comment