Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների զոհերի թիվը ռեկորդային է. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ

https://arm.sputniknews.ru/20260624/ukrainaji-zu-i-harvatsneri-zvoheri-tivy-rekvordajin-e-mak-um-rd-nerkajacucchi-teghakal-103808195.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_170:0:2901:2048_1920x0_80_0_0_47d89dd4af72ee8165b8e250e4abacbd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Ռուս դիվանագետն ընդգծել է՝ ՄԱԿ-ը մինչ օրս չի դատապարտել Ստարոբելսկի մանկավարժական քոլեջի հանրակացարանին հասցված հարվածը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից տուժած խաղաղ բնակիչների թիվը հունիսի 15-ից 21-ն ընկած շաբաթվա ընթացքում հասել է 291-ի (այդ թվում՝ 20 երեխա), ինչն ամենաբարձր ցուցանիշն է դարձել տարեսկզբից ի վեր։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան։

«Միայն անցած շաբաթվա ընթացքում՝ հունիսի 15-ից 21-ը, Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումներից տուժել է 291 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 250 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Սա ամենամեծ թիվն է 2026 թվականի սկզբից ի վեր»,-հայտնել է դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Որպես նման հարձակումների օրինակ՝ Զաբոլոցկայան հիշեցրել է հունիսի 15-ին Տուլայում տեղի ունեցած միջադեպը, որտեղ բնակելի շենքերին հասցված հարվածի հետևանքով մեկ տարեկան երեխա էր տուժել։ Նա նաև հիշեցրել է հունիսի 17-ին Բրյանսկի մարզում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել էր Բելառուսի Գոմելի մարզի՝ հանգստի մեկնող ֆուտբոլային թիմի անդամներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր երեխաներին ուղեկցող կինը, ևս ութ մարդ, այդ թվում՝ վեց անչափահաս, վնասվածքներ էին ստացել։

Ռուս դիվանագետը նաև նշել է, որ ՄԱԿ-ը մինչ օրս չի դատապարտել Ստարոբելսկի մանկավարժական քոլեջի հանրակացարանին հասցված հարվածը։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն ՄԱԿ-ի քարտուղարությանն է փոխանցել այս ողբերգության ապացույցներն ու ականատեսների վկայությունները, պատրաստ է կազմակերպել պատվիրակության այցը ահաբեկչության վայր և պատշաճ արձագանք է ակնկալում գլխավոր քարտուղարից ու Անվտանգության խորհրդից։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment