https://arm.sputniknews.ru/20260624/hajastany-shat-zgujsh-petq-e-lini-bagratjany-diversifikacman-qvoghi-tak-arvvogh-qajleri-masin-103799014.html
Հայաստանը շատ զգույշ պետք է լինի. Բագրատյանը` դիվերսիֆիկացման քողի տակ արվող քայլերի մասին
Հայաստանը շատ զգույշ պետք է լինի. Բագրատյանը` դիվերսիֆիկացման քողի տակ արվող քայլերի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ հուշագիր է ստորագրել, որով նախատեսվում է խորհրդատվական օգնություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային… 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T21:35+0400
2026-06-24T21:35+0400
2026-06-24T21:35+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
եվրոպա
եվրամիություն
տնտեսություն
հրանտ բագրատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74940527_0:0:1600:901_1920x0_80_0_0_3b5f0e62d1941d050dfdcaa76faa60ad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե ԵՄ–ի հետ ճանապարհաշինական ծրագրերն արվում են այնտեղ, որտեղ կանգնած են ռուս սահմանապահները և արվում են առանց Ռուսաստանի հետ համաձայնեցված կարգի, ապա դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանային անցակետ տանող ճանապարհների կառուցման գործում ՀՀ–ին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու` Եվրամիության մտադրությունը։Ինչպես հայտնել ենք, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը Բրյուսելում հուշագիր է ստորագրել Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Փաստաթուղթը նախատեսում է օգնություն ռազմավարական Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային երթուղիների նախապատրաստական աշխատանքներին, որոնք կկապեն Թուրքիայի հետ սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցի հետ։ Նշվում է, որ նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։Հրանտ Բագրատյանի համոզմամբ` ռուսական կողմը չի պատրաստվում զիջել իր դիրքերը և թույլ չի տալու, որ իր թիկունքում որևէ բան կատարվի։«Մնացածն արդեն Հայաստանի իշխանությունները պիտի դատեն։ Առանց այդ էլ սրված հայ-ռուսական հարաբերությունները ևս մի անգամ լարում են»,– նշում է Բագրատյանը։ՀՀ–ՌԴ հարաբերությունների լարման համատեքստում նախկին վարչապետն անդրադառնում է նաև դեպի ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակումներին` արձանագրելով, որ ՀՀ իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում են միակողմանի` ասելով` դե՛, Ռուսաստանն է փակել, մենք ի՞նչ անենք։«Փակել է, որովհետև հակառուսական քայլեր եք անում, որովհետև Զելենսկուն կանչում եք Երևան, Երևանից հաթաթա է տալիս, թե Մոսկվան կոչնչացնեն։ Դրա համար էլ արել է»,– շեշտում է նախկին վարչապետը։Ինչ վերաբերում է ՌԴ–ի կողմից սահմանափակումների ֆոնին դեպի ԵՄ շուկա դուրս գալու և արտահանումները դիվերսիֆիկացնելու խոստումներին, Հրանտ Բագրատյանը դրանք հեքիաթ է որակում։Որպես տնտեսագետ` Բագրատյանը նկատում է, որ դեպի ԵՄ առայժմ 420 միլիոն դոլարից էլ պակաս արտահանում է արվել։ Իսկ այս ցուցանիշը, նրա գնահատմամբ չի կարող բացասաբար չազդել հայ գյուղացու, ՀՀ տնտեսության ու բյուջեի վրա։Արտահանմանն ուղղված ԵՄ–ի աջակցությունը, Բագրատյանի հաշվարկով, իրական ծախսերի ընդամենը 5 %-ն է ծածկում, իսկ Հայաստանի տնտեսությունը քաղաքական անհեռատես խաղերի մեջ կորցնում է իր դիրքերը։Հավելենք, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ–ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ–ի և ԵՆԲ–ի միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74940527_8:0:1492:1113_1920x0_80_0_0_02a6b59241e87952d7472b6e55d5e336.jpg.webp
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրոպա, եվրամիություն, տնտեսություն, հրանտ բագրատյան
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրոպա, եվրամիություն, տնտեսություն, հրանտ բագրատյան
Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ հուշագիր է ստորագրել, որով նախատեսվում է խորհրդատվական օգնություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային երթուղիների համար։ Դրանք Թուրքիայի հետ սահմանային անցակետերը կկապեն Հայաստանի ճանապարհային ցանցի հետ։
«Ըստ էության` եթե ռուսների հետ չեն աշխատում մերոնք, ուրեմն գործողությունների հիմքում հակառուսականությունն է։ Վախով եմ մտածում այդ մասին, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես է Եվրոպան գրգռված Ռուսաստանի դեմ` ռուսական զորքերի հաջողության ֆոնին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ զգույշ պետք է լինի»,– նկատում է նախկին վարչապետը։
Հրանտ Բագրատյանի համոզմամբ` ռուսական կողմը չի պատրաստվում զիջել իր դիրքերը և թույլ չի տալու, որ իր թիկունքում որևէ բան կատարվի։
«Մնացածն արդեն Հայաստանի իշխանությունները պիտի դատեն։ Առանց այդ էլ սրված հայ-ռուսական հարաբերությունները ևս մի անգամ լարում են»,– նշում է Բագրատյանը։
ՀՀ–ՌԴ հարաբերությունների լարման համատեքստում նախկին վարչապետն անդրադառնում է նաև դեպի ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակումներին` արձանագրելով, որ ՀՀ իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում են միակողմանի` ասելով` դե՛, Ռուսաստանն է փակել, մենք ի՞նչ անենք։
«Փակել է, որովհետև հակառուսական քայլեր եք անում, որովհետև Զելենսկուն կանչում եք Երևան, Երևանից հաթաթա է տալիս, թե Մոսկվան կոչնչացնեն։ Դրա համար էլ արել է»,– շեշտում է նախկին վարչապետը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ի կողմից սահմանափակումների ֆոնին դեպի ԵՄ շուկա դուրս գալու և արտահանումները դիվերսիֆիկացնելու խոստումներին, Հրանտ Բագրատյանը դրանք հեքիաթ է որակում։
«Դրանք հեքիաթներ են։ Ի՞նչ դիվերսիֆիկացնել. ծիրանը Ռուսաստանից բացի ուրիշ տեղ կարո՞ղ է գնալ, չի կարող, բացառվում է։ Չկա դիվերսիֆիկացիա, ընդհակառակը` մի շուկա ունեինք, հիմա դա էլ կորցրել ենք։ Շուկա կորցնելը ո՞նց կարող է դիվերսիֆիկացիա լինել»,– նշում է Բագրատյանը։
Որպես տնտեսագետ` Բագրատյանը նկատում է, որ դեպի ԵՄ առայժմ 420 միլիոն դոլարից էլ պակաս արտահանում է արվել։ Իսկ այս ցուցանիշը, նրա գնահատմամբ չի կարող բացասաբար չազդել հայ գյուղացու, ՀՀ տնտեսության ու բյուջեի վրա։
Արտահանմանն ուղղված ԵՄ–ի աջակցությունը, Բագրատյանի հաշվարկով, իրական ծախսերի ընդամենը 5 %-ն է ծածկում, իսկ Հայաստանի տնտեսությունը քաղաքական անհեռատես խաղերի մեջ կորցնում է իր դիրքերը։