Սողոմոնյան․ Չենք թողնելու վերականգնել ստալինյան գործելակերպը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հայաքվեն» չի համաձայնել այս աղաղակող անարդարության՝ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման հետ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։

«Որոշումը բխում է դատաիրավական համակարգին Փաշինյանի հայտարարած պատերազմի տրամաբանությունից։ Եթե կային դատավորներ, որոնք քիչ էին կաշկանդված կամ կաշկանդված չէին այս իշխանությունների ճնշումներով, ապա այս որոշումը ցույց տվեց, որ այդ արշավը դառը պտուղներ է տվել։ «Հայաքվեն» համաձայն չէ այս աղաղակող անարդարության և կալանքը որպես մարդուն պատժելու միջոց օգտագործելու հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ կիրառվելու է ամբողջ հնարավոր գործիքակազմը, որպեսզի թույլ չտրվի Հայաստանը վերածել բռնապետական երկրի։

Թույլ չենք տա Հայաստանը գլորվի 37 թիվ, հայտարարել է Սողոմոնյանը։

News.am

Leave a comment