https://arm.sputniknews.ru/20260624/pattshary-hhi-pahvatsqn-e-manvojany-amnum-adrbejancineri-kazmakerpats-hamazhvoghvovi-masin-103804970.html
Պատճառը ՀՀ–ի պահվածքն է. Մանոյանը` ԱՄՆ–ում ադրբեջանցիների կազմակերպած համաժողովի մասին
Պատճառը ՀՀ–ի պահվածքն է. Մանոյանը` ԱՄՆ–ում ադրբեջանցիների կազմակերպած համաժողովի մասին
Sputnik Արմենիա
Կիրո Մանոյանի խոսքով` անկախ նրանից, թե ինչ քայլեր են ձեռնարկում հայամետ քաղաքական գործիչները, ԱՄՆ–ում հաշվի են առնում Հայաստանի պաշտոնական կեցվածքը։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T20:00+0400
2026-06-24T20:00+0400
2026-06-24T20:00+0400
հայաստան
ամն
ադրբեջան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/871/37/8713764_0:83:1601:983_1920x0_80_0_0_8896a0fa65dc2463e677deb885553b49.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտմանը» նվիրված միջազգային համաժողովի անցկացման պատճառներից մեկը ՀՀ իշխանությունների պահվածքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ «Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտմանը» նվիրված համաժողովը նախատեսված է հունիսի 24–ին, Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։Նրա խոսքով` կատարվածը ամերիկյան պետական քաղաքականություն չէ, բայց այնպես էլ չէ, որ այն, ինչ կատարվում է, ԱՄՆ գործադիր իշխանության կամքին հակառակ է։Մանոյանն ընդգծեց` անկախ նրանից, թե ինչ քայլեր են ձեռնարկում հայամետ քաղաքական գործիչները, ԱՄՆ–ում հաշվի են առնում Հայաստանի պաշտոնական կեցվածքը այս կամ այն հարցի շուրջ, իսկ գործող իշխանությունները ոչ միայն որևէ կերպ չեն հակազդում, այլև Հայաստանում «ադրբեջանցիների վերադարձի» մասին խոսողներին փորձում են ներկայացնել որպես ստախոսներ, խաբեբաներ։Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` «Վաշինգտոնում կայանալիք համաժողովի մասնակիցները Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով արտաքսված հարյուրհազարավոր ադրբեջանցիների օրինակով քննարկելու են մի շարք հարցեր` ներառյալ այդ մարդկանց հիմնարար իրավունքների՝ հայրենի օջախներ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը»։Ադրբեջանցիների «վերադարձի» հարցը պետք է դառնա ՀՀ–Ադրբեջան վիճաբանության առարկա. Օսկանյան
ամն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/871/37/8713764_90:0:1510:1065_1920x0_80_0_0_dd8e3cb5ff1ce35d1ae5881033c12359.jpg.webp
հայաստան, ամն, ադրբեջան, ադրբեջանցի
հայաստան, ամն, ադրբեջան, ադրբեջանցի
Կիրո Մանոյանի խոսքով` անկախ նրանից, թե ինչ քայլեր են ձեռնարկում հայամետ քաղաքական գործիչները, ԱՄՆ–ում հաշվի են առնում Հայաստանի պաշտոնական կեցվածքը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ «Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտմանը» նվիրված համաժողովը նախատեսված է հունիսի 24–ին, Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։
«Պատճառներից մեկը Հայաստանի գործող իշխանությունների պահվածքն ու դերակատարությունն է, որովհետև երբ Հայաստանի իշխանություններն ակտիվ ձևով դեմ են կանգնում նման նախաձեռնությունների, ԱՄՆ–ն դա հաշվի է առնում` անկախ նրանից, թե այդ համաժողովն ով է կազմակերպել։ Բայց տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները համարյա ոչ մի ձևով էլ չեն արձագանքում Ադրբեջանի այդ օրակարգի առաջմղմանը, ԱՄՆ–ում ավելի հանգիստ են զգում, որ դա Հայաստանին չի անհանգստացնում, և կարող են նման նախաձեռնություններով հանդես գալ։ Այսինքն` եթե Հայաստանը հանդուրժում է, ուրեմն իրենք էլ են հանդուրժում, որպեսզի իրենց կուսակցությունից որոշ շրջանակներ բավարարեն ադրբեջանական ակնկալիքները»,–ասաց Մանոյանը։
Նրա խոսքով` կատարվածը ամերիկյան պետական քաղաքականություն չէ, բայց այնպես էլ չէ, որ այն, ինչ կատարվում է, ԱՄՆ գործադիր իշխանության կամքին հակառակ է։
Մանոյանն ընդգծեց` անկախ նրանից, թե ինչ քայլեր են ձեռնարկում հայամետ քաղաքական գործիչները, ԱՄՆ–ում հաշվի են առնում Հայաստանի պաշտոնական կեցվածքը այս կամ այն հարցի շուրջ, իսկ գործող իշխանությունները ոչ միայն որևէ կերպ չեն հակազդում, այլև Հայաստանում «ադրբեջանցիների վերադարձի» մասին խոսողներին փորձում են ներկայացնել որպես ստախոսներ, խաբեբաներ։
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` «Վաշինգտոնում կայանալիք համաժողովի մասնակիցները Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով արտաքսված հարյուրհազարավոր ադրբեջանցիների օրինակով քննարկելու են մի շարք հարցեր` ներառյալ այդ մարդկանց հիմնարար իրավունքների՝ հայրենի օջախներ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը»։