Սիմոնյան․ Մոլորվել է ադրբեջանցին, Հաջիևը հավաստիացրել է՝ ինքը քրեական հանցագործություն է արել

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 29-ին ադրբեջանա-հայկական սահմանը հատած և Շաքի գյուղում հայ կնոջը հրազենից վիրավորած և նրա երեխաներին վնասվածքներ պատճառած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի դեպքին։

Ըստ նրա՝ ադրբեջանցին մոլորվել է: Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում ևս նրա դեմ քրգործ է հարուցված, հայտնում է Radar.m-ը:

«Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանցագործություն է արել»,-ասել է Սիմոնյանը:

Երբ Ալեն Սիմոնյանը COP17-ի գագաթնաժողովի ընթացքում ճեպազրույցի ժամանակ պատասխանում էր լրագրողների հարցերին, այդ պահին՝ ուղիղ եթերում, նրան է զանգահարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Իմիջիայլոց, ինքն է զանգում, վերջացնեմ, կխոսեմ հետը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment