Զորքերի դուրս չենք բերի Լիբանանից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Կաց


Իսրայելական զորքերը չեն լքի հարավային Լիբանանը, նույնիսկ եթե Վաշինգտոնը դա պահանջի, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքերը փոխանցել է Ynet-ը։


Նախարարը բացատրել է, որ զորքերը պետք է «գտնվեն թշնամու տարածքում» և այնտեղից պաշտպանեն իսրայելական բնակչությանը։ Կացը հավելել է, որ անվտանգության գոտում իրենց տներից փախած 200 000 լիբանանցի չի վերադառնա, քանի որ նախկինում նրանք հարձակվել են իսրայելցի զինվորների վրա։


Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Բեյրութն ակնկալում է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում Լիբանանի տարածքից։ Նա հավելել է, որ «Հըզբոլլահին» խնդրել է կատարել իր պարտավորությունները, որոնք ներառում են կառավարության լիազորությունների ընդլայնում ամբողջ Լիբանանում և սպառազինությունների բացառման երաշխիքներ Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներում։


ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայում բանակցող իրանական պատվիրակությունը զգուշացրել է, որ Լիբանանում Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև մարտերի դադարեցումը, ինչպես նաև Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումն անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի Վաշինգտոնը և Թեհրանը շարունակեն հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:


Բյուրգենշտոկի բանակցություններում կողմերը նաև համաձայնության են եկել ստեղծել մեխանիզմ՝ հետևելու հարավային Լիբանանում Իսրայելի ու «Հըզբոլլահի» միջև հրադադարի պահպանմանը։

Leave a comment