Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրի ապրանքային արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 10.4 մլրդ դոլար, ինչը 3.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այդ ծավալից արտահանումը կազմել է 3.1 մլրդ դոլար, ներմուծումը՝ 7.3 մլրդ դոլար։
Վրաստանի խոշորագույն արտահանման գործընկերներն են Ղրղզստանը, Չինաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը:
Խոշորագույն ներմուծման գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը:
Արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալը հաշվի առնելով՝ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներն են դարձել Թուրքիան՝ 1.387 մլրդ դոլար, Ռուսաստանը՝ 1.232 մլրդ դոլար, Չինաստանը՝ 1.177 մլրդ դոլար:
Վրաստանի արտահանման գլխավոր ապրանքային խումբը եղել են թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 734.6 մլն դոլար, ինչը կազմում է ամբողջ արտահանման 23.6%-ը։
Հաջորդում են նավթը և նավթամթերքը՝ 366.6 մլն դոլար, թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 255.6 մլն դոլար:
Ներմուծման կառուցվածքում նույնպես առաջին տեղում են թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 1.251 մլրդ դոլար, կամ ամբողջ ներմուծման 17.1%-ը։
Երկրորդ տեղում են նավթն ու նավթամթերքը՝ 635.5 մլն դոլար, իսկ երրորդում՝ դեղամիջոցները՝ 295.9 մլն դոլար։