ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածում Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:
Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:
Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան:

Leave a comment