Ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը քաղաքական աջակցություն հայտնելու նպատակով։

Politico-ի փոխանցմամբ՝ այս այցը տեղի է ունենում հունիսյան խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության տարած հաղթանակից հետո, որը նշանավորել է Հայաստանի աշխարհաքաղաքական ուղեգծի՝ դեպի Եվրոպա շրջադարձը։

Այցը Եվրամիության կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի ճնշումների տակ գտնվող Հայաստանին ուղղված հստակ ազդակ՝ «Եվրոպան ձեզ հետ է» ուղերձով։

Ինչպես հաղորդում է Politico-ն, պատվիրակության կազմում լինելու է նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Բրյուսելն արդեն իսկ ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը՝ նպատակ ունենալով օգնել տնտեսության դիվերսիֆիկացմանը և նվազեցնել կախվածությունը ռուսական շուկաներից։

Leave a comment