Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի

Քաղաքականություն

23.06.2026 | 14:07

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Արցախում է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ժամանել է Վարանդայի շրջան, օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հաղորդվում է, որ նրանք լուսանկարվել են Քարին տակ գյուղի ֆոնին։

Այնուհետև Ալիևը և Բերդիմուհամեդովը շրջայց են կատարել քաղաքում։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը տեղեկացրել է քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն իրականացվող աշխատանքների մասին։ Գլխավոր հատակագծի համաձայն, որն ընդգրկում է մոտ 2000 հեկտար ընդհանուր տարածք, նախատեսվում է, որ մինչև 2040 թվականն այնտեղ կբնակեցվի 50,000 մարդ։

Բերդիմուհամեդովին նաև տեղեկացվել է Թուրքմենստանի կողմից կառուցվող մզկիթի մասին։ Այս մզկիթի հիմնաքարը դրվել է առցանց՝ նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքմենստանի «Խալք Մասլահաթի» նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի և այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից, որոնք մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Գաբալայում: Մզկիթի համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի ավելի քան մեկ հեկտար: Կկանգնեցվի երկու մինարեթ, յուրաքանչյուրը՝ 40 մետր բարձրությամբ: Գլխավոր գմբեթը կլինի 30 մետր բարձրությամբ: Մզկիթը կկարողանա միաժամանակ տեղավորել 500 մարդու:

Ալիևը և Բերդիմուհամեդովն այցելել են նաև հայաթափված Շուշի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment