Քաղաքականություն
22.06.2026 | 20:54
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է Մարթա Կոսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, կապակցվածության, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։
Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու:
Խուդաթյանն իր հերթին ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ է՛լ ավելի խորացնելու համագործակցությունը՝ տրասնպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրեր իրականացնելու հարցում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: