Ընդդիմությունը թե՛ մանդատ վերցնելու, թե՛ չվերցնելու որոշումը պիտի բացատրի իր էլեկտորատին. քաղաքագետ

 

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը սկզբունքորեն պատկերը չի փոխելու, եթե չփոխվի «Բարգավաճ Հայաստան»-ի ճակատագիրը, որից էլ կախված է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա՞ 3/5-րդ, թե ոչ։ 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Երկու դեպքում էլ պետք է հստակ իմանալ անելիքները և խոսել իրենց ընտրազանգվածի հետ՝ բացատրելով, թե ինչու են վերցրել մանդատները կամ հակառակը՝ հրաժարվել դրանցից։», – իր խոսքում ընդգծել է քաղաքագետը։

Բադալյանի կարծիքով, եթե ընդդիմության ձգտումը բարոյական հաղթանակն է, ապա մանդատներից միանշանակ պետք է հրաժարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ

Leave a comment