Սիրիան Լիբանանում ռազմական սցենար չի դիտարկում. աշ-Շարաա

https://arm.sputniknews.ru/20260622/sirian-libananum-razmakan-scenar-chi-ditarkum-ash-sharaa-103726823.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85256409_142:0:1565:1067_1920x0_80_0_0_d6a24313e315e1d1d7cf40c10bc047a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրիա, ահմեդ ալ-շարաա, լիբանան, հզբոլլահ, իսրայել

սիրիա, ահմեդ ալ-շարաա, լիբանան, հզբոլլահ, իսրայել

Բաժանորդագրվել

Սիրիայի նախագահը նշել է, որ Դամասկոսը հանդես է գալիս Լիբանանում ճգնաժամի համապարփակ քաղաքական կարգավորման օգտին:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սիրիան ռազմական սցենար չի դիտարկում Լիբանանի նկատմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

«Սիրիան իր սահմաններից դուրս որևէ ռազմական տարբերակի կողմնակից չէ. նրա դերը կայանում է պաշտոնական ուղիներով կայունությանն աջակցելու, լիբանանյան պետական ինստիտուտներն ամրապնդելու և տարբեր քաղաքական ուժերի միջև երկխոսության ուղիներ բացելու մեջ», – ասել է աշ-Շարաան։

Սիրիայի նախագահի խոսքով՝ Դամասկոսը ելնում է նրանից, որ Լիբանանի ճգնաժամի լուծումը չի կարող լինել ռազմական կամ մասնակի:

Ահմեդ ալ-Շարաայի տեսանկյունից՝ կարգավորումը պետք է լինի համալիր փաթեթի մաս, որը ներառում է պատերազմի դադարեցում, տնտեսական, քաղաքական և սոցիալական գործընթացների մեկնարկ, ինչպես նաև Սիրիայի ու Լիբանանի միջև տնտեսական կապերի վերականգնում:

Ալ-Շարաան նշել է, որ ցանկացած որոշում պետք է ունենա Սիրիայում և Լիբանանում կայունության փոխադարձ երաշխիքներ՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում երկու կողմերի մտահոգությունները, ինչպես նաև տարածաշրջանային որոշ գործոններ:

Նրա խոսքով, մասնակի որոշումներն արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ ալ-Շարաան նշել է, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մի մասը ճշգրիտ չի մեկնաբանվել: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը խոսել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու և կարգավորման հանգիստ ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Սիրիայի հնարավոր դրական դերը պետք է դրսևորվի լիբանանյան պետության ինստիտուտների շրջանակներում, այլ ոչ թե ուղղակի ռազմական միջամտության միջոցով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելին առաջարկել է թույլ տալ Սիրիային «պարզել հարաբերությունները» լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման հետ, քանի որ, նրա խոսքով, Դամասկոսն ավելի լավ դա կանի: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Իսրայելը չափազանց երկար է պայքարում շարժման դեմ, և իսրայելական գործողությունների ընթացքում չափազանց շատ զոհեր են լինում:

Leave a comment