«Օնիրա քլաբ» ՍՊԸ («Շանգրի Լա») խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«Օնիրա քլաբ» ՍՊԸ («Շանգրի Լա») խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ  ՍՊԸ-ի («Շանգրի լա» խաղատուն) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին։

Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նախարարի հրամանում նշվում  է, որ ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ։

Հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարանում՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով։

Հիշեցնենք, որ «Շանգրի լա» խաղատունը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Leave a comment