Աբրահամյան․ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում

Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց: Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես.

«Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:

Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

News.am

Leave a comment