Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե նրա ազգային ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ լինի Ինդոս գետի ջրամատակարարման համաձայնագիրը չպահպանելու պատճառով. հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
«Հենց որ մենք ազգային անվտանգության սպառնալիքի առաջ կանգնենք, իսկ ջրային ռեսուրսները դրա մի մասն են կազմում, մենք կպատերազմենք Հնդկաստանի հետ։ Անկասկած», – ARY News-ին տված հարցազրույցում ասել է Ասիֆը։
Իսլամաբադը կքննարկի ռազմական գործողությունների հարցը, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը շարժվում է տագնապալի արագությամբ՝ խաթարելով Պակիստանի ջրամատակարարումը՝ ջուրն օգտագործելով որպես զենք՝ հավելել է պաշտպանության նախարարը։