Պակիստանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատերազմ սկսել Հնդկաստանի դեմ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե նրա ազգային ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ լինի Ինդոս գետի ջրամատակարարման համաձայնագիրը չպահպանելու պատճառով. հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

«Հենց որ մենք ազգային անվտանգության սպառնալիքի առաջ կանգնենք, իսկ ջրային ռեսուրսները դրա մի մասն են կազմում, մենք կպատերազմենք Հնդկաստանի հետ։ Անկասկած», – ARY News-ին տված հարցազրույցում ասել է Ասիֆը։

Իսլամաբադը կքննարկի ռազմական գործողությունների հարցը, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը շարժվում է տագնապալի արագությամբ՝ խաթարելով Պակիստանի ջրամատակարարումը՝ ջուրն օգտագործելով որպես զենք՝ հավելել է պաշտպանության նախարարը։

Leave a comment