Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, այս մասին տեղեկանում ենք ՍԴ որոշումներից։
Ըստ այդ որոշումների՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: