Տիգրան Ավինյանը ներկայացրեց 2 նոր նշանակումները

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց 2 նոր նշանակման մասին՝ Արման Անդրիասյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական, իսկ Գարեգին Գրիգորյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Տիգրան Ավինյանը, ի թիվս այլնի, հրահանգեց ամբողջացնել տրանսպորտային ցանցի բոլոր նախորդ վերլուծություններով եկած տվյալները եւ ներկայացնել, թե վերջնական ինչ մոդելի հավելյալ տրանսպորտային միջոցների կարիք կա: Նա ասաց, որ ցանկալի կլինի մինչեւ աշուն իրականացնել երկու առանձնացված հիմնական ավտոբուսային գծերի կահավորումը:

Անդրադարձ եղավ նաեւ Երեւանում ապամոնտաժված 922 ցանցային եւ վահանակներով գովազդներին, Շենգավիթ համայնքում ապամոնտաժված կրպակին:

Խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment