Հորմուզում ականի վրա լցանավ է պայթել, դրանից հետո 2 այլ նավ փոխել է ընթացքը

https://arm.sputniknews.ru/20261129/hvormuzum-akani-vra-lcanav-e-pajtel-dranic-hetvo-2-ajl-nav-pvokhel-e-yntacqy-109890723.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры судов, подвергшихся ударам в Ормузском проливе

Sputnik Արմենիա

Кадры судов, подвергшихся ударам в Ормузском проливе

2026-11-29T11:02+0400

true

PT0M42S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1d/109889727_0:0:827:620_1920x0_80_0_0_aa786d93b607127d63bbbb095e59ea01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, видео, լցանավ, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, ամն

հորմուզի նեղուց, видео, լցանավ, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, ամն

Բաժանորդագրվել

Իրանի ռազմածովային ուժերն ընդգծել են Հորմուզի նեղուցում Թեհրանի սահմանած նավագնացության կանոնների պահպանման և Իրանի զինված ուժերի հետ գործողությունների համաձայնեցման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից արգելված գոտիով անցնելիս ականի վրա նավթային լցանավ է պայթել և հրդեհվել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերին։

«Երեք օրինախախտ լցանավ, անջատելով նույնականացման և նավագնացության համակարգերը, մտել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի արգելված գոտի։ Նրանցից մեկը ծովային ականի պայթյունի հետևանքով հրդեհվել է և կանգ առել»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2 այլ նավ միջադեպից հետո փոխել է ընթացքը և ուղևորվել դեպի Պարսից ծոց։

Իրանական ՌԾՈւ-ն ընդգծել է Հորմուզի նեղուցում Թեհրանի սահմանած նավագնացության կանոնների պահպանման և Իրանի զինված ուժերի հետ գործողությունների համաձայնեցման անհրաժեշտությունը։

«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Իրանի նպատակներն ու պահանջները»,– ասված է հայտարարության մեջ։

Մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել. Իրանի ԻՀՊԿ

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարել է սահմանափակումները պահպանելու մտադրության մասին մինչև իր պայմանների կատարումը, այդ թվում՝ ԱՄՆ-ի շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների առանցքային երթուղիներից մեկն է։

Leave a comment