https://arm.sputniknews.ru/20260621/ukrainaji-hardzakumneri-pattsharvov-khersvoni-marzum-kan-zvoher-ev-viravvorner-103699609.html
Ուկրաինայի հարձակումների պատճառով Խերսոնի մարզում կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի հարձակումների պատճառով Խերսոնի մարզում կան զոհեր և վիրավորներ
Sputnik Արմենիա
Խերսոնի մարզպետը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գրոհների մասին։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T19:06+0400
2026-06-21T19:06+0400
2026-06-21T19:06+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
խերսոն
ուկրաինա
զոհ
պատերազմ
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99949162_0:223:1280:943_1920x0_80_0_0_5eebeaff80928964ef9fc8588171c1fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումների պատճառով Խերսոնի մարզում մեկ օրում զոհվել է 2, վիրավորվել՝ 9 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:Սալդոն հստակեցրել է, որ Կոստոգրիզովոյե գյուղում ԱԹՍ-ի՝ մարդատար մեքենային հարվածելու հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել է մի կին։ Մարզպետը հայտնել է, որ Ալյոշկիում հունիսի 17-ին վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է:Նրա տվյալներով՝ Մալիե Կոպանիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են մի կին և մի տղամարդ։ Կախովկայում ևս ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել են մի կին և մի տղամարդ։ Ռադենսկում մարդատար ավտոմեքենայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մի տղամարդ։Նշվում է, որ Մալայա Լեպետիխայում, ինչպես և Վերխնի Ռոգաչիկում դրոնների հարվածներից 2 կին է տուժել։Սալդոն հայտնել է նաև, որ Կամենկա-Ցուկուրի ավտոճանապարհին ԱԹՍ-ի հարձակումից մի երիտասարդ է վիրավորվել:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
խերսոն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99949162_0:0:1280:961_1920x0_80_0_0_86e8aa7e9d8c4ada19424adc87aad24e.jpg.webp
խերսոն, ուկրաինա, զոհ, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
խերսոն, ուկրաինա, զոհ, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Խերսոնի մարզպետը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գրոհների մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումների պատճառով Խերսոնի մարզում մեկ օրում զոհվել է 2, վիրավորվել՝ 9 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է Խերսոնի մարզի 2 խաղաղ բնակիչ, 9 մարդ վիրավորվել է»,-գրել է նա տելեգրամյան ալիքում:
Սալդոն հստակեցրել է, որ Կոստոգրիզովոյե գյուղում ԱԹՍ-ի՝ մարդատար մեքենային հարվածելու հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել է մի կին։ Մարզպետը հայտնել է, որ Ալյոշկիում հունիսի 17-ին վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է:
Նրա տվյալներով՝ Մալիե Կոպանիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են մի կին և մի տղամարդ։ Կախովկայում ևս ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել են մի կին և մի տղամարդ։ Ռադենսկում մարդատար ավտոմեքենայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մի տղամարդ։
Նշվում է, որ Մալայա Լեպետիխայում, ինչպես և Վերխնի Ռոգաչիկում դրոնների հարվածներից 2 կին է տուժել։
Սալդոն հայտնել է նաև, որ Կամենկա-Ցուկուրի ավտոճանապարհին ԱԹՍ-ի հարձակումից մի երիտասարդ է վիրավորվել:
«Ենթակառուցվածքի և գույքի վնաս. բնակելի շենքեր են վնասվել Տավրիյսկում, Դնեպրյանիում, Նովայա Մայաչկայում, Բրիլյովկայում, Կոստոգրիզովոյեում, Լյուբիմովկայում, տնտեսական շինություններ՝ Նովայա Մայաչկայում և Չեռնյանկայում, վարչական շենքեր՝ Տավրիյսկում և Գորնոստաևկայում, պահեստային տարածքներ՝ Նովայա Մայաչկայում, Սկադովսկում վնասվել են երկու նավ», – հավելել է Սալդոն:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։