Ուկրաինայի հարձակումների պատճառով Խերսոնի մարզում կան զոհեր և վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260621/ukrainaji-hardzakumneri-pattsharvov-khersvoni-marzum-kan-zvoher-ev-viravvorner-103699609.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99949162_0:0:1280:961_1920x0_80_0_0_86e8aa7e9d8c4ada19424adc87aad24e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խերսոն, ուկրաինա, զոհ, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)

խերսոն, ուկրաինա, զոհ, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Խերսոնի մարզպետը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գրոհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումների պատճառով Խերսոնի մարզում մեկ օրում զոհվել է 2, վիրավորվել՝ 9 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է Խերսոնի մարզի 2 խաղաղ բնակիչ, 9 մարդ վիրավորվել է»,-գրել է նա տելեգրամյան ալիքում:

Սալդոն հստակեցրել է, որ Կոստոգրիզովոյե գյուղում ԱԹՍ-ի՝ մարդատար մեքենային հարվածելու հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել է մի կին։ Մարզպետը հայտնել է, որ Ալյոշկիում հունիսի 17-ին վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է:

Նրա տվյալներով՝ Մալիե Կոպանիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են մի կին և մի տղամարդ։ Կախովկայում ևս ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել են մի կին և մի տղամարդ։ Ռադենսկում մարդատար ավտոմեքենայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է մի տղամարդ։

Նշվում է, որ Մալայա Լեպետիխայում, ինչպես և Վերխնի Ռոգաչիկում դրոնների հարվածներից 2 կին է տուժել։

Սալդոն հայտնել է նաև, որ Կամենկա-Ցուկուրի ավտոճանապարհին ԱԹՍ-ի հարձակումից մի երիտասարդ է վիրավորվել:

«Ենթակառուցվածքի և գույքի վնաս. բնակելի շենքեր են վնասվել Տավրիյսկում, Դնեպրյանիում, Նովայա Մայաչկայում, Բրիլյովկայում, Կոստոգրիզովոյեում, Լյուբիմովկայում, տնտեսական շինություններ՝ Նովայա Մայաչկայում և Չեռնյանկայում, վարչական շենքեր՝ Տավրիյսկում և Գորնոստաևկայում, պահեստային տարածքներ՝ Նովայա Մայաչկայում, Սկադովսկում վնասվել են երկու նավ», – հավելել է Սալդոն:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment