Պակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին Շվեյցարիայում

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին Շվեյցարիայում կիրակի՝ հունիսի 21-ին, հայտնել է պակիստանյան դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին։

«Վարչապետը և բանակի հրամանատարը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին Շվեյցարիայում հունիսի 21-ին», – ասել է աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի լոգիստիկ նախապատրաստական ​​աշխատանքները 70%-ով ավարտված են։

–00—ՅՄ

Leave a comment