ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ։

Հյուսթոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձան անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Բրայան Բրոբին ու «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն։

Նիդերլանդների հավաքականը վաստակեց 4 միավոր և F խմբի առաջատարն է։ Շվեդիան 3 միավորով երկրորդն է։ Խմբի մյուս խաղում կմրցեն Ճապոնիայի ու Թունիսի հավաքականները։

ԱԱ-2026, երկրորդ տուր

F խումբ

Նիդերլանդներ – Շվեդիա՝ 5:1 (տեսանյութ)

Բրայան Բրոբի, 5, 17, Կոդի Գակպո, 47, 54, Կրիսենսիո Սամերվիլ, 89 – Էնթոնի Էլանգա, 59

Leave a comment