Հունիսի 19-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել են թանգարան, որտեղ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել են Հիշողության պուրակում, որտեղ 2019 թ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն տնկել էր եղևնի: Պատվիրակությանը դիմավորել է և այցի ողջ ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)