https://arm.sputniknews.ru/20260619/34-milivon-evrvo-em-n-sharunakum-e-hajastanin-ajakcelu-gvortsyntacy-103653726.html
34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը
34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը
Sputnik Արմենիա
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան… 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:14+0400
2026-06-19T17:14+0400
2026-06-19T17:14+0400
հայաստան
եվրամիություն
գյուղմթերք
ռուսաստան
ռոսսելխոզնադզոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_0:84:1600:984_1920x0_80_0_0_2038c36d7f5b38784214af79068128bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով (2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 183 միլիոն դոլար-խմբ.)։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։Հունիսի 4–ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով։ Տարածված հաղորդագրության մեջ Մոսկվայի գործողությունները որակվել էին որպես «տնտեսական հարկադրանք» և «ավելի շատ օգնություն» էր խոստացվել։ ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի կողքին։Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։Նախկինում հաղորդվել էր, որ նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտոնությունների չեղարկման պատճառով։ Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետևանքների համար։Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծաղիկների, մրգերի և բանջարեղենի, ձկան և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանումների համար։Մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին, որոնց արտահանումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից և Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։Հունիսի 2-ից սկսած Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0232593fd624dd2f32980938ed100b4f.jpg.webp
հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով (2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 183 միլիոն դոլար-խմբ.)։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Հունիսի 4–ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով։ Տարածված հաղորդագրության մեջ Մոսկվայի գործողությունները որակվել էին որպես «տնտեսական հարկադրանք» և «ավելի շատ օգնություն» էր խոստացվել։
«Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի կողքին։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։
Նախկինում հաղորդվել էր, որ նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտոնությունների չեղարկման պատճառով։ Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետևանքների համար։
Մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին, որոնց արտահանումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։