34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը

https://arm.sputniknews.ru/20260619/34-milivon-evrvo-em-n-sharunakum-e-hajastanin-ajakcelu-gvortsyntacy-103653726.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0232593fd624dd2f32980938ed100b4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր

հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր

Բաժանորդագրվել

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով (2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 183 միլիոն դոլար-խմբ.)։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

Հունիսի 4–ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով։ Տարածված հաղորդագրության մեջ Մոսկվայի գործողությունները որակվել էին որպես «տնտեսական հարկադրանք» և «ավելի շատ օգնություն» էր խոստացվել։

«Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի կողքին։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։

Նախկինում հաղորդվել էր, որ նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտոնությունների չեղարկման պատճառով։ Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետևանքների համար։

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծաղիկների, մրգերի և բանջարեղենի, ձկան և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանումների համար։
Մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին, որոնց արտահանումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից և Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից սկսած Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Leave a comment