Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ


«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 մլն ՀՀ դրամի չափով գրավը: Այս մասին «Լուրեր»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


«Պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար»,- հաստատեցին կոմիտեից:


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի  («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։

Դիտումների քանակ33

Leave a comment