Քննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները


Դեսպան Արա Մարգարյանի հանդիպումը Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահի հետ


 


Հունիսի 17-ին դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահ Գինտաուտաս Բարտկուսի հետ։


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։


 


Մտքեր են փոխանակվել տնտեսական կապերի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների շուրջ։


 


Երկուստեք ընդգծվել է առկա ներուժի լիարժեք կիրարկման հանձնառությունը, այդ թվում՝ գործարար շրջանակների միջև հետագա շփումների սերտացման և համագործակցության նոր ուղիների բացահայտման միջոցով։


 

Դիտումների քանակ8

Leave a comment