ՀՀ–ում երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Բաժանորդագրվել

Մինչև 12 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հնարավորություն կունենան աշխատանքային ժամերին բացակայել աշխատավայրից՝ պահպանելով իրենց աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանում երեխա ունեցող աշխատողների համար կսահմանվի ծնողական ժամ։ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով հաստատեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի ուժով խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում` խնամատար կամ որդեգրող ծնողն իրավունք կունենան օգտվել ծնողական ժամից։

Ծնողական ժամը սահմանելը նշանակում է, որ վերոնշյալ ծնողն իրավունք կունենա բացակայել աշխատանքից` աշխատավարձի պահպանմամբ։

Ըստ օրենքի՝ մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից։

Այն վերաբերում է երկու ծնողին հավասարապես։

Leave a comment