Ընդդիմության խորհուրդը կդիմի ՌԴ–ին արտահանման խնդիրները լուծելու համար. Սամվել Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260618/ynddimutjan-khvorhurdy-kdimi-rdin-artahanman-khndirnery-lutselu-hamar-samvel-karapetjan-103618881.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916471_0:0:2560:1920_1920x0_80_0_0_a30cc823b4a4bd05f0628417db2e04a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, սամվել կարապետյան

հայաստան, ռուսաստան, սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման խնդիրները օր առաջ պետք է լուծվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանում համախմբված ընդդիմության խորհուրդը կդիմի Ռուսաստանին` արտահանման հետ կապված խնդիրները լուծելու ակնկալիքով։ Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով` այդ խնդիրները օր առաջ պետք է լուծվեն, քանի որ դրանից տուժում է ոչ թե իշխող ուժը, այլ հայ ժողովուրդն ու Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենը։

«Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն դա կանգնեցնելու։ Մենք այդ նախաձեռնությունը վերցնելու ենք մեզ վրա»,– ասել է Կարապետյանը։

Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3–ին հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը և կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ–բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները։

Leave a comment