Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման պատճառով հետաձգվել և չեղարկվել է ընդհանուր առմամբ 527 չվերթ:
Չվացուցակում զանգվածային փոփոխությունների պատճառ են դարձել օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումները, որոնք մտցվել են Ռոսավիացիայի կողմից՝ մայրաքաղաքի շրջանի վրա անօդաչուների հարձակման ֆոնին: Մոսկվայի քաղաքապետարանի տվյալով՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 180 դրոն, սա բոլոր ժամանակների ամենախոշոր հարձակումներից մեկն է։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 250 չվերթ, ուղևորները տարհանվել են:
Դիտումների քանակ4